211652_close_icon
views-count903 դիտում article-date 14:39 03-03-2014

Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով հետաձգել է իր այցելությունը Վրաստան

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2-օրյա այցը Վրաստան հետաձգվել է՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ և այսօր այդ հարցով տեղի ունենալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման հետ: Հանդիպմանը ներկա է լինելու նաև Ֆյուլեն: Վրաստանյան այցի շրջանակներում Ֆյուլեն պետք է հանդիպեր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, կառավարության անդամների, ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր