Մեսիի ֆանտաստիկ գոլը ռեկորդի կրկնությունն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին` «Ատլետիկի» հետ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (3:1) գոլի հեղինակ դարձավ:
Դա կատալոնական ակումբի կազմում արգենտինացու 26-րդ գոլն էր, որը նա խփում տուգանային ուղիղ հարվածով:
Այդ ցուցանիշով Մեսին կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդ` հավասարվելով Ռոնալդ Կումանին, որը ներկայումս մարզում է «Էվերթոնը»:
«Շնորհավորում եմ, Լեո: Նոր ռեկորդին մնաց մեկ գոլ», գրել է Կումանը իր թվիթերում: Բացի այդ, Մեսին «Բարսելոնայի» կազմում առաջին անգամ երեք խաղ անընդմեջ տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ: