Լիոնել Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսն ու հերթական ռեկորդը Ամերիկայի Գավաթում. տեսանյութ
Ամերիկայի Գավաթ-2016-ի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին:
Արգենտինացիների կազմում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Լիոնել Մեսին, որը դարձավ գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ: Ընդ որում, նրա գոլը արտակարգ գեղեցկության ստացվեց:
Այդ գոլը 28-ամյա արգենտինացու 55-րդն էր ազգային հավաքականի կազմում և այդ ցուցանիշով հավաքականի պատմության մեջ առաջին տեղը դուրս եկավ` շրջանցելով Գաբրիել Բատիստուտային:
Ռեկորդ սահմանելու համար Մեսիից պահանջվեց 112 հանդիպում: Բատիստուտան 54 գնդակ էր խթել 78 խաղում:
Նշենք, որ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կխաղա Չիլիի հետ, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Կոլումբիային: