211652_close_icon
views-count1559 դիտում article-date 19:40 24-12-2020

Բուֆոնը Մեսիի ռեկորդի պատվին երկու շիշ գարեջուր է ստացել

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երկու շիշ Budweiser գարեջուր է ստացել՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդի պատվին: Մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով Մեսիի ռեկորդի պատվին (644 գոլ) Budweiser-ը 644 շիշ գարեջուր է պատրաստել՝ բացառիկ դիզայնով և այն ուղարկել բոլոր այն դարպասապահներին, որոնց արգենտինացին գոլ է խփել: «Շնորհակալություն գարեջրի համար: Սա կոմպլիմենտ եմ համարում: Այս տարիների ընթացքում մեր միջև մեծ ճակատամարտեր են եղել Շնորհավորում եմ ռեկորդի առթիվ, Մեսի: Դա իսկապես անհավանական նվաճում է», գրել է Բուֆոնը թվիթերում: Բուֆոնի շշերի վրա նշված են Մեսիի գոլերի համարները՝ 514 և 515: Նա Բուֆոնի դարպասը գրավել էր 2017թ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, երբ «Բարսելոնան» «Յուվենտուսին» հաղթեց 3:0 հաշվով:

Նմանատիպ նյութեր