Մեսիի ֆանտաստիկ գոլերից հետո «Բետիսի» երկրպագուները հոտնկայս ծափահարել են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հերթական տիեզերական մասշտաբի հանդիպումն անցկացրեց՝ Լա Լիգայի 28-րդ տուրում հաղթանակ պարգևելով «Բետիսի» հետ խաղում (4:1):
Արգենտինացին երեք սքանչելի, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Հատկապես գեղեցիկ էր նրա երրորդ գոլը, որց հետո «Բետիսի» երկրպագուները երկարատև ծափահարություններով գնահատեցին նրա մեծությունը:
Այս խաղից հետո Մեսին ամրապնդեց իր առաջատարի դիրքը ռմբարկուների մրցավազքում՝ 29 գոլ 26 խաղում:
Վերջին 3 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցաշարերի 6 խաղերում՝ 9 գոլի: