1585 դիտում
17:27 11-01-2017
Քաղաքապետարանի «Թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերը հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև տոն օրերին
Տոնական ոչ աշխատանքային օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 148 զանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 379-ի համեմատ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 171 հեռախոսազանգ: Նախորդ տարվա ցուցանիշը 355 է եղել:
Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի կամ վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 հեռախոսազանգ`նախորդ տարվա 716-ի փոխարեն: Բարձրացված բոլոր հարցերին հրատապ արձագանք է տրվել:
Հիշեցնենք, որ տարեսկզբյան առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
15:25 30-10-2015
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
1069 դիտում
13:35 04-12-2015
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
1380 դիտում
18:46 18-02-2016
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են
Այս բաժնից
994 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
874 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
763 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին