211652_close_icon
views-count8425 դիտում article-date 15:03 11-01-2017

Իրկուտսկում նախկին ոստիկանը դատարանում խոստովանել է, որ բռնաբարել ու սպանել է 80 կնոջ

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում շարունակվում է ՆԳՆ նախկին աշխատակից Միխայիլ Պոպկովի դատավարությունը, հաղորդում է news.ru-ն։ Նա մեղադրվում է երկար տարիների ընթացքում տասնյակ կանանց բռնաբարելու ու սպանելու մեջ։ Պոպկովին դատարանը 2 տասնյակ սպանության ու հարձակման համար արդեն իսկ դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ մեղադրյալը խոստովանել է, որ բռնաբարել ու սպանել է ոչ թե 2 տասնյակ, այլ 8 տասնյակ կանանց։ Դատավարություններից մեկին ներկա է եղել թոշակառու մի կին՝ Միխայլով ավանից, ում 20-ամյա դուստրը իր ընկերուհու հետ դարձել էին մարդասպանի հերթական զոհը։ Նրանց դիերը 1998 թվականին հայտնաբերել էին ավտոմայրուղուց ոչ հեռու։ Դեպքի կապակցությամբ մոլագարը պատմել է, որ առաջարկել է աղջիկներին իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց, և քանի որ վերջիններս ճանաչում էին, որ նա ոստիկանության աշխատակից է, առանց վարանելու նստել են ավտոմեքենան։ Զոհերի թվով Պոպկովը անցնում է Ռուսաստանի քրեական պատմության ամենասկանդալային սերիական մարդասպանին՝ հետխորհրդային ժամանակների Ջեկ-Պոտրոշիտելին /իսկական անունը՝ Անդրեյ Չիկատիլո/։ Շուրջ 20 տարի Պոպկովը ողջ Անգարը պահել է ահ ու սարսափի մեջ։ Կանայք, ովքեր հիմնականում հարբած էին լինում, անհայտ պայմաններում ու հանգամանքներում անհետանում էին, իսկ հետո հայտնաբերվում էին նրանց դիերը, շատ հաճախ բռնաբարության հետքերով։ Պոպկովը խոստովանել է, որ իր զոհերին սպանում էր հիմնականում կացնով, դանակով։ Զոհերից մեկի մարմնից նա նունիսկ սիրտն էր հանել։ Ոչ հարբած կանանց խեղդամահ էր անում, իսկ հետո դանակահարում։ Սերիական մարդասպանը խոստովանել է, որ սեռավարակով էր վարակվել, ինչից հետո հրաժարվել է սպանելու մոլագար ցանկությունից։ Ավելի ուշ դարձել է իմպոտենտ։ Մարդասպանի հետքի վրա հաջողվել է դուրս գալ 2012 թվականին։ Հետաքննիչներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ հայտնաբերված հերթական դիերից ոչ հեռու Նիվա մակնիշի ավտոմեքենայի անիվների հետքեր կան։ Վերցվել են գենետիկական նմուշներ Նիվա մակնիի ավտոմեքենաների բոլոր տերերից և համեմատվել զոհերի մարմինների վրա թողնվծ բիոնյութերի հետ, ինչի արդյունքում էլ բացահատվել է մարդսպանը։ Նրան ձերբակալել են 2012 թվականի հունիսի 23-ին, Վլադիվոստոկում։ Իսկ կալանքի տակ է առնվել հունիսի 25-ին։ Բժշկական փորձագետները առաջին հետազոտության արդյունքում Պոպկովի մոտ ախտորոշել են «հոմիցիդոմանիա» /սպանություն գործելու անհագ ցանկություն։ Այն բնորոշ է հոգեկան հիվանդներին։ Յուրաքանչյուր սպանությունից հետո Պոպկովի տրամադրությունը բարձրանում էր և լավանում էին ախորժակն ու քունը։

Նմանատիպ նյութեր