211652_close_icon

Կողոպտիչները «Լիվերպուլի» կիսապաշտպանի տնից 70 հազ. ֆունտի իրեր են հափշտակել

views-count4998 դիտում article-date 21:01 09-01-2017
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյի տունը թալանել են: Մի խումբ դիմակավորված անձինք մտել են բրազիլացի ֆուտբոլիստի առանձնատուն, երբ վերջինս իր ընտանիքի հետ դուրս է եկել: Կողոպտիչները տնից հափշտակել են թանկարժեք իրեր, ժամացույցներ և հագուստ` 70 հազ. ֆունտ ընդհանուր արժողությամբ: Ոստիկանությունում վստահ են, որ գողերը երկար ժամանակ հետևել են Ֆիրմինոյի տանը և ավելի վաղ էլ են փորձել այնտեղից գողություն կատարել: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, որից հետո «Լիվերպուլի» աշխատակիցները Ֆիրմինոյի ընտանիքին հյուրանոց են տեղափոխել և անվտանգության աշխատակիցներ են տրամադրել: Նշենք, որ Ֆիրմինոն «Լիվերպուլում» վաստակում է շաբաթական 100 հազ. ֆունտ:

Նմանատիպ նյութեր