Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 9-ին, ժամը 15.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի գկոիմրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Ս. ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (5-րդ հարկ) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Փ.-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Դատապարտյալների հիվանդանոցի» տանիքից (4-րդ հարկ) սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
***
Հունվարի 9-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 55 շենքի տանիքից սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սառցալեզվակնեը կախված են 5-րդ հարկի անձրևատար խողովակից (3 գմ) և 4-րդ հարկի պատշգամբի երկաթյա թիթեղից (2 գմ):
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
***