14667 դիտում
11:51 07-01-2017
Ֆլորիդայի օդանավակայանը երեկվա ողբերգական միջադեպից հետո վերսկսել է աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո Ֆլորիդայի Ֆորթ-Լոդերդեյլ օդանավակայանից սկսել են թռիչքներ իրականացվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է օդանավակայանի տնօրինությունը։
Հայտարարությունը տեղադրված է օդանավակայանի Twitter-ի էջում. «Ընդհանուր նշանակության բեռնատար փոխադրումները և չվերթները (մասնավոր փոքր և ծառայողական ինքնաթիռները) այսօր կեսգիերին կրկին կսկսեն թռիչքներ իրականացնել»։
Հիշեցնենք, որ նախօրեին բեռների հանձնման կետում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպից հետո վնասվածքներ են ստացել ևս 37 հոգի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներն արձակել է լատինաամերիկյան ծագումով Էստեբան Սանյատոն։ Վերջինս ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
709 դիտում
14:35 04-06-2022
Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ
1623 դիտում
12:35 09-09-2014
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
Այս բաժնից
652 դիտում
11:48 12-05-2024
Կյանքից հեռացել է Շվեյցարիայի փոխկանցլերը. դա տեղի է ունեցել լեռներում արշավի ժամանակ
436 դիտում
11:21 12-05-2024
Առաջիկա օրերին նախատեսվում է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցը Իրան
457 դիտում
09:51 12-05-2024
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել