47934 դիտում
19:46 06-01-2017
Հայաստանում Խաչքավորների պակաս չկա. Էդուարդ Շարմազանովն էլ իր ծննդավայրում դարձավ Խաչքավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավանդույթի համաձայն՝ Խաչը հանձնվեց Խաչքավորին և կատարվեց ծոմ պահողների մեղքերի թողության արարողություն, այնուհետև կատարվեց մատաղի արարողակարգը և Խաչքավորը բաժանեց մատաղը:
Օրհնված ջուրը, ինչպես նաև գինին ու մատաղը քաղաքացիները համտեսեցին և ավանդույթի համաձայն՝ իրենց տները տարան:
Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը կաջակցի եկեղեցուն՝ առկա խնդիրների լուծմանը և կլինի եկեղեցու կողքին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16870 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ