17347 դիտում
21:15 05-01-2017
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբի և Նոյեմբերյանի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 5-ի երեկոյան, Տավուշի մարզի Կողբի Սուրբ Հովհաննես և Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, այնուհետև կատարվեց ճրագալույցի հանդիսավոր արարողություն: Պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն էր:
Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծննդի եւ Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որը նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:
Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան մատուցում Սուրբ Պատարագ ՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկի ճրագալույցներին:
Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, եւ հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այդմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
Նմանատիպ նյութեր
20573 դիտում
19:53 16-02-2019
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
19895 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ