Ֆաբիո Կապելո. Գվարդիոլան կվերադառնա «Բարսելոնա» որպես ակումբի նախագահ
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ Գվարդիոլայի մոտ արդեն գաղափար է հասունացել: Գտնում եմ, որ նա «Բարսելոնա» կվերադառնա որպես ակումբի նախագահ:
Չեմ կարծում, որ Գվարդիոլան երկար կաշխատի որպես մարզիչ: Երբ ֆուտբոլում նման խաղաոճ ես յուրացնում, ինչպես` իր դեպքում, ապա մրցակիցները սկսում են հասկանալ այդ խաղաոճը, և նման ֆուտբոլին հակադարձելու ուղիներ գտնում», ասել է Կապելոն: