Ֆաբիո Կապելո. «Ռեալում» Ռոնալդոն բացասաբար էր ազդում թիմի մթնոլորտի վրա
Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Ռոնալդոն 96 կգ էր կշռում: Ես նրան խնդրեցի 7-8 կգ քաշ գցել, բայց օգուտ չկար: Ռոնալդոն մեծ չեմպիոն է, սակայն նա թիմի առաջատարն էր բացասական իմաստով:
Երբ 2007-ի հունվարին Ռոնալդոն հեռացավ թիմից, մթնոլորտը միանգամից փոխվեց դեպի լավը և մենք կարողացանք «Բարսելոնայից» 9 միավորի տարբերությունը վերացնել», ասել է իտալացին: