Ֆաբիո Կապելո. «Ռեալը» այս պահին «Բարսելոնայից» ու «Բավարիայից» ավելի լավ է խաղում
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է ներկա պահին Եվրոպայի ուժեղագույն ակումբներին:
«Ատլետիկոն» նախորդ տարվա խաղամակարդակը դեռ չունի: Թիմը շատ է փոխվել: Ժամանակ է պետք: Նրանց պետք է գնահատել փետրվար-մարտին:
«Բավարիան», ընդհակառակը, զգալիորեն ուժեղացել է նոր խաղացողների շնորհիվ: Սակայն նրանք առայժմ պաշտպանությունում խնդիրներ ունեն, թեպետ, նրանք «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ այս մրցաշրջանում Եվրոպայի երեք լավագույն թիմերն են:
Այս երեքից առայժմ ամենահամոզիչը «Ռեալն» է: «Բավարիան» և «Բարսելոնան» ներկայումս շատ են կախված իենց առանձին խաղացողներին», ասել է իտալացի մասնագետը: