Ֆաբիո Կապելո. Խիստ վրդովված եմ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի անտակտությունից
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր խիստ վրդովմունքն է հայտնել Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) նախագահ Նիկոլայ Տոլստիխի խոսքերի առթիվ:
Տոլստիխը հայտարարել էր, որ Կապելոյի կողմից աշխատավարձի պարտքի հարցի արծարծումը՝ Հաղթանակի օրվա նախօրեին, պատահական բնույթ չի կրում: Ընդ որում, ՌՖՄ-ի ղեկավարը Կապելոյին Կապելոյին կոչ էր արել իր աշխատավարձը համեմատել ռուսաստանցիների եկամուտների հետ:
«Ինձ խիստ վրդովեցրել են ՌՖՄ-ի նախագահի անտակտությունն ու ոչ խելամիտ խոսքերը», հայտարարել է Կապելոն: - Ես ցանկանում եմ միայն այն, ինչը նախատեսված է պայմանագրով, որը հենց ինքն է ստորագրել և չեմ փորձում աշխատավարձի ուշացման հարցը կապել մեծ տոնի հետ, որը նշում են ամբողջ աշխարհում, Իտալիայում եւ իմ ընտանիքում»:
Իմ հայրը ավելի քան մեկ տարի համակենտրոնացման ճամբարում է եղել և պատերազմից հետո այնտեղից դուրս գալով՝ ընդամենը 48 կիլոգրամ քաշ է ունեցել: Այնպես որ, պետք չէ գլխիս քարոզ կարդալ, թե ինչ է իրենից ներկայացնում Մայիսի 9-ի տոնը: Իրեն հարգող մարդը, որն իր վրա պարտավորություններ է վերցրել, իրավունք չունի նման բաներ ասել, եթե խելքը տեղն է»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Նշենք, որ Կապելոյի աշխատավարձը կազմում է տարեկան 7 միլիոն եվրո: