211652_close_icon
views-count148516 դիտում article-date 10:49 03-01-2017

Երևանում Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնի պետի տեղակալը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը 80 մ շպրտվել և տեղում մահացել է, մյուսը՝ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ վարորդ Հ. Մելոյանը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության ծառայություն, օգնել վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, սակայն տեսնելով դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդների, որոնք, ըստ նրա, կարծել է, որ կլինեն վրաերթի ենթարկվածի հարազատները ու հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ՝ հեռացել է դեպքի վայրից ու ինքնակամ ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևաի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վարչության պետի տեղակալ Ա. Վանյանը տեղեկանալով, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեկնել է այնտեղ, իսկ Ա. Ճանճապանյանի որոշմամբ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ՝ 0,19 աստիճանի խմած, սակայն մասնագետները նշում են որ դա թույլատրելի է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Մելոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնում՝ որպես պետի տեղակալ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր