«People Help The People». երգում է ապրիլյան պատերազմում զոհված 20-ամյա կամավորականի քույրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2016թ.-ի փետրվարին զորացրված [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/31/105474/]20-ամյա Սարգիս Գասպարյանը[/url] Ապրիլյան պատերազմի առաջին կամավորականներից մեկն էր:
Նա ապրիլի 29-ին իրեն վստահված սահմանային տեղամասը հսկելիս՝ լսեց մարտական ընկերոջ՝ ազատամարտիկ Վազգեն Հարությունյանի վիրավորվելու լուրն ու իսկույն վազեց օգնության, որտեղ ծանր վիրավորվեց նաև հենց նա:
Սարգիսի մարտական ընկերոջ կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց, իսկ 3 օր անց, մահացավ նաև նա..
Տեսանյութում՝ «People Help The People»-ը երգում է մարտական ընկերոջը փրկելուց զոհված Սարգիս Գասպարյանի հարազատ քույրը: