211652_close_icon
views-count12062 դիտում article-date 19:28 30-12-2016

Լավրովը Պուտինին առաջարկել է ՌԴ-ից արտաքսել 35 ամերիկացի դիվանագետի. Պուտինը մերժել է առաջարկը

ՌԴ ԱԳ նախարարն, ի պատասխան կիբեռհարձակումների առնչությամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների, Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկրից արտաքսել 35 ամերիկացի դիվանագետի: Այդ մասին գրում է [url=https://www.vesti.ru/doc.html?id=2838881]vesti.ru[/url]-ն: Լավրովն առաջարկել է արտաքսել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 31 աշխատակցի և Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսության չորս դիվանագետի: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է արգելել ամերիկացի դիվանագետներին օգտվել Սերեբրյաննի Բորում գտնվող դեսպանական ամառանոցից և Մոսկվայի Դորոժնայա փողոցում գտնվող պահեստից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե չի ընդունում Լավրովի առաջարկը և ԱՄՆ դիվանագետներին չի արտաքսի: «Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկյան դիվանագետների համար: Մենք ոչ ոքի չենք արտաքսի: Մենք չենք արգելի ամերիկացի դիվանագետների ընտանիքներին և երեխաներին օգտվել նրանց համար հանգստի սովորական վայրերից ամանորին»,- ասել է Պուտնիը: Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնում է [url=http://www.interfax.ru/world/543763]interfax.ru[/url]-ն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/30/105391/]shamshyan.com[/url]-ը տեղեկացրել էր, որ Ամերիկյան իշխանությունները երեկ երեկոյան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել՝ ՌԴ քաղաքացիների կողմից ԱՄՆ քաղաքական ինստիտուտների վրա կիբեռհարձակումներ իրականացնելու պատճառով։ Վաշինգտոնը որոշել է նաև երկրից արտաքսել ՌԴ 35 դիվանագետների։ Նրանք մեղադրվում են հետախուզական գործունեություն ծավալելու մեջ: Փակվել են ԱՄՆ-ի տարածքում ռուսական դիվանագետների երկու ամառանոցները։ Երկիրը լքելու համար տրվել է 72 ժամ:

Նմանատիպ նյութեր