Ռուսաստանը հետ է ուղարկել թուրքական 24.5 տոննա վարակված մանդարինը
Россельхознадзор-ն արգելել է Թուրքիայից արտահանված մանդարինի ընդունումը Կրասնոդարի երկրամաս։ Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Արգելված մթերքի քաշը կազմում է 24,5 տոննա։
Լաբորատոր ստուգման արդյունքում մանդարինների մեջ հայտնաբերվել են միջերկրածովյան ճանճեր։ Վերջիններս հիմնականում հանդիպում են ծիրանի, սալորի, խնձորի և 200 այլ մշակաբույսերի մեջ։
«Վարակված ողջ միրգը արգելվել է ներմուծել Ռուսաստանի Դաշնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։