Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը նվազել է 0.18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56.12 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.54 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.77 ԱՄՆ դոլար։