211652_close_icon
views-count10153 դիտում article-date 21:34 15-05-2021

Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցությունները կշարունակվեն վաղը, այսօր ոչ մի հարցի շուրջ համաձայնության չեն եկել. Tert.am

Սյունիքում Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, թե հայտարարություն կտարածվի:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ բանակցությունները կշարունակվեն վաղը։ 

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝  բանակցություններն ավարտվել են, արդյունքներ չկան։ Ոչ մի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքում ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցություններին մասնակցում էր նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

Նա նշել էր, որ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: 

Նմանատիպ նյութեր