Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել «OPEC+»-ի շուրջ
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել OPEC+-ի հետագա անելիքների շուրջ։
Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հաղորդում է Interfax-ը։
«Մենք ընդհանուր փոխզիջման ենք հասել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի հետ և հասկանում ենք, որ հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել շուկայի անհավասարակշռության հարցում։ Մշակելու ենք հստակ սցենարներ»,-Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ Ֆալիհի հետ հանդիպմանն ասել է Նովակը։