211652_close_icon
views-count21315 դիտում article-date 11:00 28-12-2016

«Հրամանատար, մենք ընկնում ենք...». վերծանվել է Ty-154 օդանավի «սև արկղի» ձայնագրությունը

Սև ծովից դուրս բերված Ty-154 օդանավի «սև արկղերը» վերծանվել են փորձագետների կողմից։ Այդ մասին Lifenews-ին պատմել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Նախնական վարկածով՝ օդանավի կործանման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է փականների հետ կապված խնդիրը։ Ձայներիզը, որը ձայնագրել է անձնակազմի բանակցությունները և նրանց խոսակցությունները, վնասված չի եղել։ «Խոսակցությունը ընդհատվում է այնտեղ, երբ օդաչուներից մեկը բացականչում է՝ «Փականները, գրողը տանի», իսկ հետո բղավում է. «Հրամանատար, մենք ընկնում ենք»,-պատմել է աղբյուրը. -Արագությունը 300... /չի լսվում/ -/լի սվում/ -Փակեցի հրամանատար -/չի լսվում/ -Գրողը տանի -Հնչում է կտրուկ ահազանգ -Փականները, գրողը տանի .. -Բարձրաչափը -Մեր ... /չի լսվում/ /հնչում է երկրին վտանգավորության աստիճանի մոտենալու ազդանշան/ -/չի լսվում/ -Հրամանատար, մենք ընկնում ենք.. Ձայնագրությունը վերջանում է։ Ըստ այդ ձայնագրությունների՝ օդաչուների համար անսպասելի է եղել վթարային իրավիճակը։ Առաջին վայրկյաններին երկու օդաչուներն էլ շփոթվել են, սակայն արագ վերահսկել են իրենց և մինչև վերջին պահը փորձել փրկել օդանավը։ Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց՝ ընկնելով Սև ծովը։ Զոհվել են օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։ Օդանավը մարդասիրական օգնույուն պետք է հասցներ Սիրիայի Լաթաքիա շրջան։

Նմանատիպ նյութեր