11961 դիտում
10:14 26-12-2016
Կադիրովի հրամանով Գրոզնիի մանկական հիվանդանոցն անվանակոչվել է վթարված Ty-154 օդանավի զոհված անդամներից բժիշկ Լիզայի անվամբ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կаդիրովը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ Գրոզնիի մանկական կլինիկական հիվանդանոցն այսուհետ կկոչվի բժիշկ և բարերար Ելիզаվետա Գլինկայի անվամբ, ով զոհվել է նախօրեին Սիրիա թռչող ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի կործանման հետևանքով, հաղորդում է BBC-ն։
Instagram-ի իր էջում Կադիրովը գրել է, որ Գլինկան իր կյանքը նվիրել էր միայն հակամարտության թեժ կետերում երեխաների կյանքը փրկելուն՝ ընտրելով ամենաբարդ ճանապարհը, որտեղ հնարավոր չէ սպասել որևէ օգնության։
Բացի այդ, Կադիրովը հետմահու մեդալ է շնորհել Չեչնիային իր կատարած իր ծառայությունների Ալեքսանդրովի անվան երգի ու պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին, ով 67 արտիստների հետ զոհվել է նշված ավիավթարում։
Հիշեցնենք, որ Սիրիայի Լաթաքիա շրջանի մանկական հիվանդանոցի երեխաների համար Դոկտոր Լիզան, ինչպես նա հայտնի էր, մարդասիրական օգնություն պետք է հասցներ, սակայն օդանավը ռադարներից անհետացել է Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Այն ընկել էր Սև ծովը։
Օդանավում եղել է 92 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ։ Առայժմ հայտնի չէ վթարի պատճառը, չեն գտնվել նաև «սև արկղերը»։
Նմանատիպ նյութեր
21126 դիտում
15:08 27-12-2016
Վթարված Ty-154 օդանավի հայտնաբերված բեկորների վրա պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել. աղբյուր
8111 դիտում
11:45 29-12-2016
Հայտնաբերվել է վթարված Ty-154 օդանավի 3-րդ «սև արկղը». այն ամբողջովին վնասված է
990 դիտում
20:38 09-09-2014
Գյումրիի մանկական հիվանդանոցն` Ավստրիայի ուշադրության կենտոնում
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները