211652_close_icon
views-count27105 դիտում article-date 21:31 27-12-2016

Սերժ Սարգսյան. Մխիթարյանի գոլը հազարավոր մարդկանց հպարտություն պարգևեց. NEWS.am Sport

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է 2016թ. Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգևատրության հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «2016 թվականի ամենակարևոր իրադարձությունը 31-րդ ամառային օլիմպիական խաղերն էին: Հայաստանը Ռիոյի օլիմպիադային ներկայացավ արժանապատվորեն: Մենք և դուք երկար տարիների ընդմիջումից հետո կարողացանք Հայաստան բերել օլիմպիական ոսկին: Սա շատ պատվաբեր է, և բոլորս շատ վառ գիտակցում ենք, որ սա տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է: 2016 թվականը նշանավորվել է Հայաստանի մարզիկների և ընդհանրապես հայ ժողովրդի համար մարզական մեծ ձեռքբերումներով: Այստեղ տարբեր թվեր հնչեցին, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մեր մարզիկները Օլիմպիական խաղերում 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահել են 170 մեդալ: Սա շատ լավ հունձք է, կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք սպորտի միջոցների ավելացումը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ինձ ասում է՝ այս տարի բավականաչափ մեծացել է սպորտի բյուջեն, ես էլ ասում եմ, որ եթե այսպես շարունակվի ամեն տարի ավելի է բարձրանալու: Եթե կա արդյունք, ուրեմն այն անպայման պետք է խրախուսվի: Ես ուրախ եմ, որ ամեն տարի Հայաստանում նոր մարզադահլիճներ և մարզադպրոցներ են շահագործման հանձնվում, և սա չափազանց կարևոր հանգամանք է: Երբ մեր հրաշալի մարզիկները տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի դրոշը, մեզ շատ լավ ենք զգում, բայց կարևորը նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ երեխաների, երիտասարդ սերնդի համար: Ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, քանի որ ունեցանք Տիգրան Պետրոսյան, Հայաստանի ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ Հայաստանի առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը ապագա ունի: Այստեղ նստած են Արարատ-73-ի տղաները, ովքեր մեզ ուղղակի հպարտության զգացողություններ են պարգևում: Ես վստահ եմ, որ նույնիսկ երեկվա Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/27/105172/]գոլը[/url] հազարավոր երիտասարդներին, երեխաներին հպարտություն պարգևեց: Վստահ եմ, որ Արթուր Ալեքսանյանին տեսնելով՝ բոլոր հայ տղաներն ասում են՝ ինչ կլինի, մի անգամ ել ես դառնամ օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի արժանանամ», ասել է ՀՀ նախագահը: Մանրամասները` [url=https://sport.news.am/arm/news/74285/serzh-sargsyan-henrikh-mkhitaryani-goly-hazaravor-eritasardneri-erekhaneri-hpartutyun-pargevec.html]NEWS.am Sport[/url]-ում

Նմանատիպ նյութեր