211652_close_icon
views-count2031 դիտում article-date 14:45 27-12-2016

Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ քամու պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր