211652_close_icon
views-count2357 դիտում article-date 13:53 03-11-2016

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածում նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։ Բուքը դադարելուց անմիջապես հետո «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները։ Ճանապարհահատվածը լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով այս պահին կատարվում են նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր