1412 դիտում
17:50 05-02-2016
Ժամը 17.00-ի դրությամբ փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Դժվարանցանելի են Գեղարոտ-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
[/color]
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
12:14 20-03-2016
Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են
1367 դիտում
21:09 21-03-2015
Բքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net