211652_close_icon

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

views-count2331 դիտում article-date 10:38 24-03-2016
Հ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր