Ավագանու նիստի օրը համայնքի ղեկավարն արձակուրդում չի գտնվել. Արտաշատի համայնքապետարանը պարզաբանում է Կառլեն Մկրտչյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում նիստ վարելու հանգամանքները
Արտաշատի համայնքապետարանը պաշտոնական պարզաբանում է հրապարակել․
«Լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում, արձակուրդում գտնվելով, վարել է ավագանու հերթական նիստը։
Համայնքի ղեկավարի՝ նիստի օրը արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը։
Արտաշատ համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ հերթական նիստի գումարման օրը և ժամը՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ը, ժամը 11:00, սահմանվել են դեռևս ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Քանի որ Արտաշատ համայնքում առաջին տեղակալի պաշտոնը համալրված չէ, նիստը վարելու լիազորությունը օրենքի ուժով պատկանում է բացառապես համայնքի ղեկավարին։
Հաշվի առնելով համայնքի բնականոն կյանքի ընթացքը ապահովելու հարցում ավագանու նիստի անցկացման անհրաժեշտությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտաշատ համայնքի ղեկավարը չունի առաջին տեղակալ, Կառլեն Մկրտչյանի արձակուրդը սահմանված կարգով ձևակերպվել է 2026 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։ Այսպիսով, ավագանու նիստի օրը՝ հոկտեմբերի 14-ին, համայնքի ղեկավարն արձակուրդում չի գտնվել։
Ուստի համայնքի ղեկավարի մասնակցությունը և նիստի վարումը պայմանավորված են եղել օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ և համայնքի կառավարման բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ծառայողական պարտականությունների կատարումից ազատվելու պահանջը չի տարածվում քաղաքական պաշտոն զբաղեցնող համայնքի ղեկավարի վրա։
Հետևաբար, ընտրական օրենսդրությունը համայնքի ղեկավարին չի արգելում քարոզարշավի ընթացքում իրականացնել իր պաշտոնական լիազորությունները, այդ թվում՝ վարել ավագանու նիստը։
Ընդգծում ենք, որ նիստն ունեցել է բացառապես աշխատանքային և պաշտոնական բնույթ, չի կրել նախընտրական քարոզչական բնույթ, և դրա ընթացքում վարչական ռեսուրս չի օգտագործվել որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին առավելություն ապահովելու նպատակով։
Արտաշատի համայնքապետարանը կարևորում է օրենսդրության պահանջների պահպանումը և համայնքային կառավարման բնականոն գործունեության ապահովումը»։