211652_close_icon
views-count1249 դիտում article-date 14:42 27-12-2016

Ճապոնայում պայքար է սկսվում աշխատանքային գերծանրաբեռնվածության հետևանքով մահվան դեպքերի դեմ

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարել է երկրում աշխատանքային գերծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում հաճախակի գրանցվող մահվան դեպքերի դեմ հատուկ պայքարի միջոցառումներ սկսելու մասին, փոխանցում է Interfax-ը՝ հղում անելով The Japan Times թերթին։ Թերթը նշում է, որ խոսքը գնում է շարունակվող աշխատանքային օրվա մասին, ինչը կոպիտ կերպով խախտում է աշխատանքային օրենսդրությունը։ Նախարարությունը խոստացել է հրապարակել այն ընկերությունների անունները, որոնց աշխատանքային գրաֆիկի հետևանքով աշխատակիցների մահվան դեպքեր են արձանագրվել։ Բացի այդ, մշակվելու են հատուկ նորմատիվ ծրագրեր՝ կանգնեցնելու մարդկանց շահագործումը։ Սպասվում է, որ նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն արդեն 2017 թվականի հունվարից։

Նմանատիպ նյութեր