ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. Արտակ Զեյնալյան
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա, յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նեց, որ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ: Նշված թիվը 1248-ով պակաս է 2018 թվկանի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
«2287 անձից 985-ը կալանավորված են, 1302-ը՝ դատապարտված: Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են: ՔԿՀ-ներում կա 5350 մահճակալ»,- ասաց նախարարը:


