211652_close_icon
views-count2282 դիտում article-date 10:05 02-02-2016

Միջսիրիական բանակցություններին Իրանի և Ռուսաստանի միջամտությունից օգուտ չկա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ ոչ մի օգուտ չի տեսնում Սիրիայի քաղաքացիական պատերազմի կարգավորման գործընթացում Իրանի և Ռուսաստանի մջամտությունից, հաղորդում է Reuters-ը: «Չեմ կարծում, որ հատկապես նրանցից որևէ մեկը օգտակար կարող է լինել խաղաղ կարգավորման գործընթացին միջամտելու արդյունքում: Ռուսները և իրանցիները սերտ համագործակցության մեջ են սիրիական ռեժիմի հետ, և իրանցիները նույնքան փոխզիջող չեն, որքան և ռուսները»,-ասել է Համմոնդը: Նա նաև ընդգծել է, որ այդ հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները չի հասկանում և դրանք լիովին անթափանցիկ են:

Նմանատիպ նյութեր