211652_close_icon
views-count3356 դիտում article-date 09:55 27-12-2016

Արագածոտնի մարզի պատգամավորացուները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը և նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։ Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ 2007-ին։ Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են։ Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը և Աշտարակի մի մասը։ Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նորից ցանկանում է այդ ընտրատարածքից ռեյտինգային կարգով պատգամավոր դառնալ, բայց կուսակցությունը պետք է նման որոշում կայացնի։ «Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն այլ։ Կուսակցությունը պետք է խորհրդի նիստ անի ու որոշում կայացնի, հասկանան որ տարածաշրջանում ում առաջադրեն»,- մեզ հետ զրույցում ասաց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր