Երևանում մարտի են դուրս եկել «Սանիթեք»-ցիները՝ իրենց «Իսկանդերներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի և «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի գլխավորությամբ ընկերության մեծ թվով աշխատակիցներ՝ զինված ձնամաքրման աշխատանքների համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներով ու ավտոմեքենաներով դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ:
Արդեն վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ են կատարելու՝ ճանապարհները ձնից մաքրելու ուղղությամբ:
[color=#EF2929]
Քաղաքացիները տեսնելով այդ ամենը՝ կես կատակ, կես լուրջ ասում էին. ««Սանիթեք»-ցիները՝ մարտի են դուրս եկել իրենց «Իսկանդերներով», մնում է ճիշտ և դիպուկ կրակեն մերկասառույցների վրա ու հիշեն, որ այս ժամանակակից տեխնիկաները պետք է շահագործվի ոչ միայն Երևանի կենտրոնում, այլ նաև ծայրամասերում՝ Սարի Թաղում, Կոնդում, Նուբարաշենում և այնպիսի տեղերում, որտեղ ասֆալտը կարոտ է մնացել ձնամաքրման տեխնիկային»: [/color]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի