211652_close_icon
views-count28148 դիտում article-date 11:03 10-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է «Սանիթեք»-ի արկղին, այնուհետև՝ էլեկտրասյանը. վարորդին, ում տեղափոխել են հիվանդանոց, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։45-ի սահմաններում 25-ամյա Վազգեն Շ-ն իր վարած Opel Astra մակնիշի 96 VC 969 համարանպշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Սանիթեք»-ի աղբարկղին, ապա առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքնայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր