Անգլիա. «Չելսիի» հերթական ֆիասկոն ու «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակվում է գործող չեմպիոնի՝ «Չելսիի» անհաջող խաղերի շարքը: 4-րդ տուրում Մուրինյոյի սաները սեփական հարկի տալ 1:2 հաշվով պարտվեցին «Քրիսթալ Փելասին», ընդ որում, սա չի կարելի անակնկալ համարել, քանի որ հյուրերը բոլոր առումներով գերազանցեցին լոնդոնցիներին:
Շարունակում է հաղթարշավը «Մանչեսթեր Սիթին», որը տանը 2:0 հաշվով հանգիստ հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ՝ ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք: Եթե բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն էլ վաղը միանա մանչեսթերցիներին, ապա կանգնեցնել թիմին այս առաջնությունում գրեթե անհնար կլինի:
Իսկ ահա «Լիվերպուլ»-«Վեսթ Հեմ» հանդիպումն իսկապես սենսացիոն ելք ունեցավ: Հյուրերը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեցին, ընդ որում, սա լիվերպուլցիների առաջին պարտությունն էր առաջնությունում:
Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր
«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2
Ռադամել Ֆալկաո, 79 – Բակարի Սախո, 65, Ջոել Ուարդ, 81
«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 2:0
Ռահիմ Ստերլինգ, 47, Ֆերնանդինյո, 56
«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 0:3
Մանուել Լանզինի, 3, Մարկ Նոբլ, 29, Դիաֆրա Սախո, 90+2