3157 դիտում
16:49 24-12-2016
Կին բժիշկների մոտ հիվանդներն ավելի հաճախ են փրկվում, քան տղամարդ բժիշկների մոտ. հետազոտություն
Ամերիկացի գիտնականները երկար տարիների հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ կին բժիշկների մոտ հիվանդ հաճախորդների մահացության ավելի քիչ դեպքեր են գրանցվում, քան տղամարդ բժիշկների մոտ, հաղորդում է mignews.ru-ն։
Գիտնականներն ուսումնասիրել են ամերիկյան մի շարք բուժհաստատությունների վիճակագրական տվյալները։ Վերլուծվել են 1.5 մլն հիվանդների՝ առաջին և կրկնակի անգամ վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու տվյալներ։
Մոնիթորինգը սկսվել է 2011 թ-ին և ավարտվել 2014 թ-ին։ Պարզվել է, որ բոլոր այդ հիվանդների բուժմամբ զբաղվել է 58.000 բժիշկ։ Նրանց 1/3 մասը կանայք են եղել։
Պարզվել է նաև, որ կին բժիշկների հիվանդների մահացության դեպքերը ավելի քիչ են եղել, քան տղամարդ բժիշկների հիվանդների մահացության դեպքերը՝ 11.07 %-11.49% հարաբերությամբ։ Ինչպես նաև, կին բժիշկների մոտ բուժվածները երկրորդ անգամ ավելի քիչ են հայտնվել հիվանդանոցում, քան տղամաևդ բժիշկների մոտ բուժվածները (15.02%-ն ընդդեմ 15.57%-ի):
Պատճառը գիտնականները չեն հայտնել առայժմ։
Նմանատիպ նյութեր
13127 դիտում
11:16 07-06-2020
Մահացածներից 4-ը կին են, 6-ը` տղամարդ. նրանցից ամենաերիտասարդը 49 տարեկան տղամարդ է
24579 դիտում
22:50 07-08-2017
Հայտնի է Ռուսաստանում առավել հաճախ առևանգվող ավտոմեքենան. հետազոտություն
Այս բաժնից
1489 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1744 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
1030 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է