Խոսեպ Գվարդիոլա. Ես հարգում եմ Ռոնալդուին, բայց Մեսին լրիվ այլ մակարդակ է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին:
«Ես լիովին համաձայն եմ Լուիս Էնրիկեի հետ: Մեսին լավագույնն է, քանի որ հիանալի է խաղում, շատ է աչքի ընկնում և գիտի, թե ինչպես թիմակիցներին քաջալերի:
Ես հարգում եմ բոլոր մեծագույն ֆուտբոլիստներին, և Ռոնալդուն գտնվում է այդ ցուցակի վերևում, սակայն Մեսին բոլորովին այլ մակարդակի վրա է», ասել է Գվարդիոլան: