Խոսեպ Գվարդիոլա. Հուսով եմ, որ Մեսին մինչև 40 տարեկանը կխաղա «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին թիմի մասին:
«Միակ բանը, որ ես արել եմ «Բարսայում». կյանքի եմ կոչել Կրոյֆի և Ռեշակի գաղափարները, այն փոխանցել նոր սերնդին:
Շատ ուրախ եմ տեսնել, որ «Բարսելոնան» շարունակում է հաղթել: Հուսով եմ, որ դա կշարունակվի այն ժամանակ, երբ թիմը կգլխավորեն Չավին և Բուսկետսը:
Նաև հույս ունեմ, որ Մեսին թիմում կխաղա մինչև 40 տարեկանը: Էնրիկեի օրոք «Բարսան» հրաշալի էներգիա ունի», ասել է Գվարդիոլան: