211652_close_icon
views-count5457 դիտում article-date 16:28 24-12-2016

Դամասկոսում ահաբեկիչները դիզվառելիքով թունավորել են բնակչությանը մատակարարվող ջուրը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ջրամատակարարման վարչությունը հայտնել է, որ ահաբեկիչները դիզելային վառելիք են լցրել խմելու ջրի մեջ, ինչի պատճառով մի քանի օրով դադարեցվել է բնակչությանը ջրամատակարարումը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վարչությունը տեղեկացրել է, որ կօգտագործի իր պահուստային ջուրը, մինչև որ աղտոտված ջուրը մաքրվի։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր