19909 դիտում
11:18 22-05-2023
Արտակարգ իրավիճակ Հաղթանակ թաղամասում․ ամեն պահի կարող են թունավորել խմելու ջուրը, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են»․ բնակիչներն էլ ասում են․ «պատասխանատուներն ասես լինեն՝ Չալոն, Բլոն, Մստոն ու Զարզանդը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի՝ 4-րդ գյուղի 13 փողոցի մի խումբ բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 4 տարուց ավելի է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախին ղեկավաների, «Վեոլիա Ջրի», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չինովնիկների պատճառով իրենք հայտնվել են անելանելի վիճակում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչենր ասում էին․ «4 տարի է թաղապետերով, Վեոլիա Ջրով, էդ Հանրային ծառայությունների աշխատակիցներով մատը մատին չեն խփում, որպեսզի էս անտեր հարցը վերջնական լուծում ստանա։ Ասում են, թե մարդը բարձրագույն արժեք է։ Բա չե՞ք ուզում ձեր ուղեղներին զոռ տաք ու էդ մարդկանց մասին մտածեք։ 40-ից ավելի տուն կա։ Ամեն տանը 5-9 բնակիչ է ապրում։ Ու բոլորս ամեն օր ահը սրտներումս լուսացնում ենք։ Սաղ աշխարհը պայքարում է ջրի խնայողության համար, իսկ մեզ մոտ արհամարհած ունեն թե՛ բնակչին, թե՛ ջրի անվտանգության պահպանման հարցը։ 4 տարի է՝ Վեոլիա Ջրի, Մալաթիայի թաղապետարանի, էդ անտեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դռներն ենք ծեծում։ Մեկը մեկից անտեղյակ են։ Դիմում ես Վեոլիա, ասում են՝ դիմի թաղապետարան։ Դիմում ես թաղապետարան, ասում են՝ դիմեք Հանրային ծառայությունններ։ Նրանց ես դիմում, ասում են դա մեր իրավասության մեջ չէ։ Հետքաքրքիր է, բա ի՞նչն է ձեր իրավասության մեջ․ կաբինետներում նստած մեր՝ հարկատուներիս, հաշվին ձեր թափանները լցնե՞լն է ձեր աշխատանքային առօրյան։
Հերիք է, մեր համբերության բաժակն արդեն լցվել է։ Մեր ուժերով մի քանի անգամ գնացել ու հայտնաբերել ենք, որ ջրի խողովակի վրա տեղադրված փականը կոտրել են ու մեջը քար ու լաթեր լցրել, որպեսզի ջուրը չհասնի մեզ։ Փոխարենը խմելու ջուրը գնում հասնում է ինչ-որ օլիգարխների ջերմոցներ։
էդ վինտիլների դեպքի մասին էլ ենք տեղեկացրել, բայց ոչ մի օգուտ։ Հետաքրքիր է՝ բա որ գան ու էդ ջրի փականները բացեն ու թույն լցնեն, ի՞նչ են անելու։ Դա՞ է անվտանգությունը։ Այստեղ էլ պետք է աշխատի, երևի թե՝ ազգային անվտանգությունը։ Ջրի խողովակի այդ հատվածում գրեթե ամեն օր ինչ-որ մարդիկ փականը կոտրում ու իրենց սև գործն են անում։ Կրկնում ենք՝ Վեոլիա Ջուրը կարծես թե՝ բավարարվում է միայն փող հավաքելով։ Վճարումը կանոնավոր անում ենք։ Բայց Վեոլիա Ջուրը ոչ մի աշխատանք չի կատարում մեր՝ բնակիչներիս, այդ թվում՝ իր սպառողի խնդիրները լուծելու ուղղությամբ։
Էլ չենք ասում, որ էս ամբողջ թաղամասում կա նաև արտաքին լուսավորության խնդիր։ Էլեկտրասյուները տեղափոխելու համար էլեկտրացանցից ասում են՝ այդ ամենը պետք է անեք ձեր միջոցներով։
Էս ուր հասանք։ Բա էսքանից հետո ո՞նց հավատանք, որ մարդը բարձրագույն արժեք է։ Երևի ձեզ համար բարձրագույն արժեքը անկապ խոսելն է, գործ չանելը։ Բավական է՝ գոնե հիմա խնդիրը լուծեք։ Ճիշտ ասած՝ մի քիչ հույս ունենք Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանից։ Բայց հիմա վախում ենք դիմենք իրեն, քանի որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են։ Ու եթե այդ խնդրով նա մեզ հետ հանդիպի, կարող է շահարկեն, թե դեմը ընտրություններ են, դրա համար Ավինյանը փորձում է մեզ համար մի լավ բան անել։
Բայց դե հարցը պետք է լուծվի՞, թե՞ ոչ։ Իսկ լուծողները, ովքեր տվյալ դեպքում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանն է, «Վեոլիա Ջուրն» է և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովականները ուղտի ականջում քնած են։ Եթե այս հարցը առաջիկայում չլուծվի, կարելի է ասել, որ դրանք բոլորը լավ ջուր ծեծողներ են, դրանք բոլորը հայտնի Խնկո Ապոր «Մկների ժողովի» հերոսներ՝ Չալոն են, Բլոն են, Մստոն են, Զարզանդն են, քանի որ ոչ թե գործ անող են, այլ ճառ ասող»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34724 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ