211652_close_icon
views-count1549 դիտում article-date 11:35 24-12-2016

Օբաման Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է այլ երկրներին ռազմական կարիքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին օրենքը, հաղորդում է Ria Novosti-ն։ Այն նաև սահմանափակում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ «Ոչ մի միջոց, տրամադրված 2017թ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, չի կարող ուղղվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցությանը այնքան ժամանակ, մինչև որ պաշտպանության նախարարը չզեկուցի պետքարտուղարին, որ Ռուսաստանը դադարեցրել է գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ի անդամ պետություններին»,-ասված է փաստաթղթում։ Փաստաթուղթը, սակայն, չի վերաբերում այն գործողությւոնների սահմանափակմանը, որոնք անրաժեշտ կլինեն ԱՄՆ-ին մի շարք սպառազինությունների վերահսկման և զենքի չտարածման մասին միջազգային պայմանագրերի իրագործման համար։

Նմանատիպ նյութեր