211652_close_icon
views-count1444 դիտում article-date 11:44 04-04-2014

Օբաման ստորագրել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 3֊ին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոնցներ կիրառելու, Ուկրիանայի ֆինանսական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում պետական ԶԼՄ֊ների ֆինասավորումն ավելացնելու մասին օրենքները։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Ստորագրումից հետո փաստաթուղթն ուժի մեջ է մտել։ Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսն օրինագիծ էր ընդունել, ըստ որի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության պառակտման, կոռուպցիայի մեջ մեղադրվող ռուս պաշտոնյաների նկատմամբ վիզային և տնտեսական պատժամիջոցներ էին սահմանվել։ Ստորագրված օրենքի համաձայն, Ուկրաինային կհատկացվի 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխավորություն և 150 միլիոն դոլարի անմիջական օգնություն:

Նմանատիպ նյութեր