2646 դիտում
09:20 24-12-2016
Հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետև ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը. Արմեն Ամիրյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որևէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչև ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին:
Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, և ոչ միայն իմ մտածելու, այլև իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որևէ կուսակցության անդամակցելու մեջ»:
Նախարարից հետաքրքրվեցինք նաև, թե վերջերս Արցախում կայացած Սերժ Սարգսյանի և մտավորականների հետ հանդիպման կազմը Դո՞ւք էիք ընտրել և ինչ սկզբունքով: «Ես էի ընտրել և կարծում եմ` լավ ընտրություն էր,- պատասխանեց նախարարը` հավելելով,- հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետև ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»