Թրամփը հայտարարել է, որ Պուտինից նամակ է ստացել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Թրամփի խոսքերի՝ նամակում «շատ ճիշտ մտքեր են» ներկայացված:
Ամերիկացի քաղաքական գործիչը հուսով է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կկարողանան հանդես գալ համապատասխան այն գաղափարների, որոնք առաջարկվել են Ռուսաստանի նախագահի կողմից և ոչ թե գնալ «այլընտրանքային ճանապարհով»: