211652_close_icon
views-count1624 դիտում article-date 00:00 03-09-2025

Թրամփը անչափ հիասթափված է Պուտինից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ և մի քանի հայտարարություններ է արել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։

«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, կարող եմ դա ասել, և մենք կանենք որոշ բաներ, որպեսզի օգնենք մարդկանց ապրել»,- ըստ Reuters-ի՝ հայտարարել է Թրամփը։

Ամռան ընթացքում Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ «հիասթափված» է Վլադիմիր Պուտինից։ Վերջինս նույնիսկ օգոստոսին պատասխանել է, որ հիասթափությունները «ծագում են չափազանց մեծ սպասումներից», գրում է BBC-ն։ Դա տեղի է ունեցել երկու նախագահների օգոստոսի 15-ին Ալյասկայում անցկացված հանդիպումից առաջ, որի ժամանակ Թրամփը ջերմորեն ողջունել է Պուտինին և փոխել իր հրապարակային դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր