211652_close_icon
views-count6980 դիտում article-date 22:04 28-11-2016

Սթիվեն Սիգալը ռուսական անձնագիր է ստացել անձամբ Վլադիմիր Պուտինից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ռուսական անձնագիր հանձնեց դերասան Սթիվեն Սիգալին։ Անձնագրի տրման արարողությունը տոնական կերպով կայացել է Կրեմլում, որտեղ Վլադիմիր Պուտինն անցկացնում է տարբեր երկրների կառավարիչների հետ հանդիպումներ։ Պուտինը, արտիստին Ռուսական անձնագիր հանձնելով, հույս է հայտնել, որ այս քայլը կարող է հիմք դառնալ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Վլադիմիր Պուտինը, ում համարում են Սիգալի ընկերը, հայտնել է Սթիվենին, որ ինքը շատ ուրախ է տեսնել դերասանին եւ պահում է նրա բոլոր նվերները։ Հիշեցնենք, որ 64-ամյա Սթիվեն Սիգալը դեռ սեպտեմբեր ամսին է հայտարարել, որ ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Ռուսական կողմը շատ արագ արձագանքել է արտիստի խնդրանքին։

Նմանատիպ նյութեր