211652_close_icon
views-count1886 դիտում article-date 12:05 22-12-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Նավթի համաշխարհային գները աճում են 2017 թվականին սպասվող նավթի արդյունահանման ծավալների կրճատման, ինչպես նաև ԱՄՆ-ում նրա պաշարների ավելցուկի մասին տվյալների ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 08։22-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.28 տոկոսով և 1 բարելի կազմել 54.61 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.16 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր